Դեկտեմբերի 19 2019
IMG 9056 scaled

Գլոբալ տաքացման հետևանքները և լուծումները․ ակտիվ քննարկում Էրազմուս+ միջազգային ծրագրին մասնակցած ԵՄՀ ուսանողի նախաձեռնությամբ

Գլոբալ տաքացումը ներկայումս առանցքային հիմնահարցերից է, որը քննարկվում է նախորդ դարի կեսերից: Բնական պաշարների շահագործման աճին զուգընթաց գիտնականների կանխատեսումներն առաջնային լուծումներ են պահանջում:

Հենց այս հիմնահարցին անդրադարձավ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 2018-2019 ուստարվա Գարնանային կիսամյակի ուսումնառությունը Վալենսիա համալսարանում (Իսպանիա) շարունակած ԵՄՀ «Օտար լեզուներ և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշանիկ Խանամիրյանը՝ ներկայացնելով զեկուց «Գլոբալ տաքացում» թեմայով։

Իր զեկույցում Շուշանիկն անդրադարձավ գլոբալ տաքացման պատճառներին և հետևանքներին, մեջբերեց տեսական ու գիտական եզրակացություններ և վիճակագրական վերլուծություններ։

Հանդիպումն ամփոփվեց թեմայի շրջանակում ուսանողների ակտիվ քննարկմամբ:48390418 343111619851652 7901098988219138048 n
Նշենք, որ հանդիպման աշխատանքային լեզուն անգլերենն էր:

Հավելենք նաև, որ հանդիպման նախաձեռնությունը ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնինն է, որի նպատակն է կիսել բուհի մյուս ուսանողների հետ միջազգային շարժունության ծրագրի արդյունքում ստացած փորձն ու գիտելիքները։