Մարտի 05 2018
IMG 0552

Հանդիպում համագործակցության շրջանակներում

IMG 05592018թ. մարտի 3–ին ԵՄՀ կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ համագործակցության  շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Անձնակազմի հավաքագրման և ընտրության բաժնի աշխատակիցների հետ: Հանդիպման թեման էր «Ինչու՞ Ինեկոբանկ», որի հիմնական նպատակն էր ծանոթացնել ուսանողներին բանկի անձնակազմի կառավարման համակարգին և ներգրավել վերջիններիս բանկի աշխատանքներին: Հանդիպման սկզբում բանախոսները հակիրճ ներկայացրին բանկի առաքելությունը և արժեքները՝ մասնավորապես ընդգծելով թիմայնությունը, կառավարման հորիզոնական և ուղղահայաց մակարդակներում միասին աշխատելու կարողությունը: Այնուհետև ցուցադրվեց տեսահոլովակ՝ ներկայացնելով լավագույն փորձը այն մարդկանց, ովքեր իրենց մասնագիտական գործունեությունը սկսել էին Ինեկոբանկից: Տեսահոլովակին հաջորդեց աշխատակիցների կողմից բանկի թափուր հաստիքների ներկայացումը: Թափուր աշխատատեղերի համար առաջադրվող պահանջներին ծանոթանալուց հետո ուսանողները լրացրին հայտադիմումներ, որոնց հիման վրա բանկի կողմից առաջիկայում կնշանակվի հարցազրույցի օր:

Հանդիպումը բավականին ակտիվ ընթացք ունեցավ, քանի որ ուսանողների կողմից ուղղվեցին տարաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին ինչպես անձնակազմի կառավարման կազմակերպական կառուցվածքին, այնպես էլ բանկի գործունեությանը ընդհանրապես:

Հավելենք, որ հանդիպմանը ներկա էին ուսանողները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, հետաքրքրություն ցուցաբերած անձիք: