Փետրվարի 26 2022
monday 23 august 2022 1920 × 1080 px 1

Հանձնի՛ր փորձնական քննություն հայոց լեզվից և հայ գրականությունից

#ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հանձնի՛ր փորձնական քննություն հայոց լեզվից և հայ գրականությունից՝ միասնական քննության նոր ձևաչափին համապատասխան
Հարգելի դիմորդներ,
Եվրասիա միջազգային համալսարանի քննական կենտրոնը բոլոր դիմորդներին հրավիրում է մասնակցելու փորձնական քննության, որը կանցկացվի միասնական քննության նոր ձևաչափին համապատասխանող թեստի նմուշով՝ այս անգամ օնլայն ձևաչափով:
Քննությունը տեղի կունենա 2022 թվականի մարտի 12-ին (շաբաթ օրը)՝ ժամը 11.00-ին: Թեստը դիմորդները կստանան հայտագրման մեջ նշված էլ. հասցեներին՝ քննությունից 10 րոպե առաջ:
Քննություններին մասնակցելու համար կարող եք նախապես գրանցվել մինչև մարտի 11-ը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/iYMBnnLdhd3W2NhM8:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Եվրասիա միջազգային համալսարան (հասցե՝ Ազատության 24/2, 4-րդ հարկ, 408 սենյակ) կամ զանգահարել 010/098 24-94-38 հեռախոսահամարներով: