Դեկտեմբերի 25 2016
20161225 122755

Հարուստ պատմություն․ ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարան

15696311 1192176604191533 295130418 oԵրևանի ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանի արտադրատեսակները կարելի է դասել  լեգենդների շարքին, որովհետև իրենց մեջ ամփոփում են  Հայաստանի տնտեսական դարավոր փորձը, պատմամշակութային ժառանգությունը և հայ վարպետների հմտությունը: Այսօր Հին Էրիվան ամրոցի վայրում հպարտ կանգնած է ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանը, որը համաշխարհային հռչակի շնորհիվ իրեն է ձգում նաև տարբեր պետությունների ղեկավարների, անվանի մարդկանց,  մասնագետների, հազարավոր զբոսաշրջիկների։

Հռչակավոր հայկական կոնյակը արտադրվել է 1887 թվականինց վաճառական Ներսես Թահիրյանի կողմից։ Հետագայում ունեցել է նոր սեփականատեր։ Ռուս հայտնի արդյունաբերող Նիկոլայ Շուստովի նախաձեռնությամբ և այդ աշխատանքներում  ներգրավված լավագույն մասնագետներից մեկի՝ հայտնի տեխնոլոգ և բացառիկ բաղադրատոմսերի հեղինակ Մկրտիչ Մուսինյանցի ջանքերով արտադրանքը մի  նոր շունչ է առել և  Փարիզյան ցուցահանդեսում 1900 թվականին ստացել  «Գրան-պրի» մրցանակ: Նրանց համատեղ վաստակը  դարձել է  առ այսօր Երևանի Կոնյակի Գործարանում խնամքով պահպանվող սպիրտների թանկարժեք  անվանական պաշարը։ Հետագայում անվանի մասնագետ Մարգար Սեդրակյանի ստեղծած հայտնի կոնյակներից յուրաքանչյուրը՝ «Ախթամար», «Նաիրի», «Դվին», դարձել են  հայրենի երկրի բազմադարյան մշակույթի ու պատմության ժառանգության անբաժանելի և առավել արժանի մասը։

Ահա այս յուրահատուկ նախադրյալներից ելնելով Կարիերայի կառավարման և գործատուների հետ կապ կենտրոնի նախաձեռնությամբ, արտադրական պրակտիկայի ծրագրի շրջանակներում, Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները ս/թ դեկտեմբերի 25-ին ծանոթացան ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանի տպավորիչ պատմությանը և նրա արտադրական գործընթացներին, իրացման միջազգային կապերին։

Զբոսավարը հանգամանալից և բովանդակալից ներկայացրեց ոչ միայն կոնյակի ստեղծման, մշակման, շշալցման ողջ գործընթացը, այլ նաև կոնյակին յուրահատուկ գույն ու համ տվող կաղնուց պատրաստված  տակառների օգտագործման տեխնոլոգիան։ Առանձնակի ուշադրության է արժանի ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանի թանգարանի §Խաղաղության տակառ¦-ի անկյունը, որը հիմնվել է  որպես նշանաբան Ղարաբաղյան  հիմնահարցի խաղաղ կարգավորման նպատակով։ Միայն հարցի խաղաղ լուծման դեպքում տակառի պարունակությունը  կդատարկվի։ ԵՄՀ ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ի․ Բաբայանը  բոլոր ուսանողների անունից §Խաղաղության տակառի¦ անկյունում գրառում կատարեց՝ ցանկություն հայտնելով՝ տակառը որքան հնարավոր է շուտ  բացվի։

 Այցը բացառիկ տպավորիչ ու ուսուցողական էր և այդ մասին իրենց դրական  տպավորություններով կիսվեցին ԵՄՀ ուսանողները՝ տեխնոլոգիական- արտադրական բոլոր գործընթացները հասկանալուց հետո։

Փաստենք, որ նմանատիպ այցերը այսուհետ կկրեն շարունակական բնույթ, կհանդիսանան կրթական գործընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկը և լավագույն միջոցը նոր գործընկերներ ձեռք բերելու և կայուն համագործակցելու ճանապարհին։

Ուսանողները համոզվեցին, որ կոնյակագործությունը միջազգային մասնագիտացման ոլորտ է, լավ մարքեթինգային աշխատանքների շնորհիվ կարող է հանրապետությանը մեծ եկամուտներ բերել և ցանկություն հայտնեցին ոլորտի վերաբերյալ իրականացնել հետազոտություններ։