Հոկտեմբերի 17 2016
17.10.2016 1

«Հայաստանի Հանրապետության սահմանադրական զարգացման հիմնական փուլերը» թեմայով գիտագործնական սեմինար

Իրավագիտության ամբիոնը 2016 թվականի հոկտեմբերի 17-ին իրականացրեց «Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության զարգացման հիմնական փուլերը» թեմայով գիտագործնական սեմինար, որը վարեց իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Սաֆարյանը:

Գիտագործնական սեմինարի ընթացքում Գ.Սաֆարյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական զարգացումների պատմական ընթացքը, հիմնական առանձնահատկություններն ու առկա հիմնախնդիրները, մանրամասն խոսվեց նաև Սահմանադրության զարգացման հիմնական փուլերի մասին: Ինչպես նշեց սեմինարավարը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն էական դեր է ունեցել Հայաստանում ժողովրդավարության հաստատման, իրավական պետության հիմքերի ամրապնդման, ճգնաժամային իրավիճակներում սահմանադրական ճանապարհով լուծումներ գտնելու, պետական իշխանության ինստիտուտների աստիճանական կայացման, մարդու իրավունքների պաշտպանության 3 սահմանադրական երաշխիքների ամրագրման գործում։ Միաժամանակ, ինչպես նորանկախ այլ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությո17-10-2016_2ւնում նույնպես սահմանադրական լուծումների առանցքը դարձավ անկախ պետության պետական իշխանության մարմինների ձևավորման ու գործունեության երաշխավորման հիմնախնդիրը:

Բանախոսը առանձնակի ուշադրության արժանացրեց ԱՄՆ-ի Սահմանադրությաունը, որպես  օրինակելի ձև, մեջբերեց նրանում առկա որոշ հռչակագրային դրույթներ:

Քննարկումներ ծավալվեցին Սահմանադրության մեջ բարոյական նորմերի ամրագրման նպատակային կարևորության և ազգային արժեհամակարգին համապատասխանության շուրջ:

Գիտագործնական սեմինարին ներկա էին իրավագիտության ամբիոնի դասախոսական կազմը, թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողներ: