Ապրիլի 22 2016
3028 IMG 1143

Հայոց ցեղասպանության իրավաբանական պատասխանատվության հիմնախնդիրները

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ ԵՄՀ Իրավագիտության ամբիոնի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանության իրավաբանական պատասխանատվության հիմնախնդիրները» թեմայով գիտագործնական սեմինարը:

Զեկույցներով հանդես եկան իրավագիտության ամբիոնի վարիչ, ի.գ.դ, պրոֆեսոր Գառնիկ Սաֆարյանը և ԵՄՀ Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի պատասխանատու, իրավագիտության ամբիոնի դասախոս Նունե Ջոմարդյանը:

3029 IMG 1155

Գառնիկ Սաֆարյանը հանդես եկավ Հայոց ցեղասպանության իրավաբանական պատասխանատվության հիմնահարցը զեկույցով, որտեղ հանգամանորեն ներկայացրեց Հայոց ցեղասպանության հետ կապված Թուրքիայի կառավարության միջազգային պատասխանատվության և ցեղասպանության փոխհատուցման հարցերը: Սաֆարյանն իր զեկույցում նշեց նաև, որ միջազգային ողջ հանրության կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը նշանակալի քայլ կլինի նման հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաև մարդկանց ու ազգերի անվտանգության և ապահով կեցության ու բնականոն զարգացման համար:

3030 IMG 1166

Նունե Ջոմարդյանը հանգամանորեն ներկայացրեց ցեղասպանությունների հացագործության  կանխարգելման հետ կապված հիմնախնդիրներն արդի դարաշրջանում: Զեկուցողը նշեց նաև, որ ցեղասպանության հանցագործության կանխարգելման կարևոր միջոցներից է ցեղասպանության  անպատժելիության և ժխտողականության դեմ միջազգային պայքարը: