Հունվարի 23 2021
H2

ԵՄՀ-ում ուսանողի ձայնը միշտ լսելի է, գաղափարները՝ ընդունելի, իսկ քննադատական միտքը՝ ողջունելի. Հայկուհի Մուրադյան

ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Հայկուհի Մուրադյան

———————————————————————

Խնդրում ենք նշել երեք պատճառ, թե ինչու՞ եք աշխատում ԵՄՀում: 

  1. Եվրասիա թիմը մի մեծ ընտանիքի է նման, որտեղ բոլորն աշխատում են հանուն բոլորի։ Այս թիմը իսկապես հզոր է միասին։
  2. ԵՄՀ-ն արժևորում և առաջնահերթություն է տալիս պրոֆեսիոնալիզմին, այդ իսկ պատճառով միշտ ձգտում է անընդմեջ զարգացման և կատարելության։
  3. ԵՄՀ-ն ուսանողակենտրոն ԲՈՒՀ է, այստեղ ուսանողի ձայնը միշտ լսելի է, գաղափարները՝ ընդունելի, իսկ քննադատական միտքը՝ ողջունելի։ Սա պարզապես հիանալի է։

Ի՞նչ խորհուրդ կտաք դիմորդին մասնագիտություն ընտրելիս. ինչպե՞ս կողմնորոշվել:

ԲՈՒՀում սովորելը կյանքի թերևս ամենակարևոր փուլերից է՝ անընդմեջ սովորելու և զարգանալու սկիզբը։ Ամուր գիտելիքներով զինված լինելը ավելի քան անհրաժեշտ է մեր երկրի բարեկեցիկ ապագայի կերտման համար, այդ իսկ պատճառով ուսանողները պետք է լավ սերտեն իրենց ընտրած մասնագիտությունը, ընտրեն այն սիրելով և պատրաստ լինեն ձեռք բերել ամուր գիտելիք։

Ի՞նչ խորհուրդ եք սովորաբար տալիս Ձեր ուսանողներին՝ ապագա հաջողակ կարիերա կառուցելու համար։

Ուսանողն իր ընտրած մասնագիտությանը պետք է վերաբերի լրջորեն և ձգտի կատարելության։ Ներկայիս աշխատաշուկան շատ մրցունակ է, և այդ մրցունակ շուկայում կայուն աշխատանք գտնելու միակ գրավականը փայլուն գիրտելիք և հմտություններ ունենալն է։ Չէ՞ որ ասում են՝ «Գիտությունը ուժ է»։