Մարտի 04 2024
img 8822

Նոր ծրագիր՝ զուգահեռաբար սովորել և աշխատել նախընտրող դիմորդների համար

Եվրասիա միջազգային համալսարանի կարգախոսն է կրթության և գիտության բնագավառում «Մեր ձեռքը դարի զարկերակին է»: Այս պարտադիր դարձած պահանջը արտահայտվում է համալսարանի գործունեության բոլոր բնագավառներում. կրթական ծրագրերի բարելավման, տնտեսության զարգացման պահանջներից ելնելով ուսուցման նոր մեթոդների ներդրման  համալսարանական նոր ենթակառուցվածքների բարելավման և արժանապատիվ ուսուցման ժամանակակից միջավայրի ստեղծման, ուսուցման գործընթացում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման, նոր տեղեկատվական համակարգերի ապահովման և համալսարանական կրթական գործունեության օպտիմալացման և այլ ոլորտներում: Այս կարգախոսը նպատակ է հետապնդում առաջացնելու այնպիսի հետևանքներ, որոնք այս անցումային՝ հնից նորին անցման ժամանակաշրջանում, նպաստեն այսօրվա գործատուի պահանջները բավարարելու համար, սովորողին մղելու ուսուցման նկատմամբ նախատրամադրվածության բարձրացման, ձեռք բերելու մասնագիտական նոր հմտություններ և կարողունակություններ:

Ահա այդ նորարարության շարքից է նաև ուսուցման ձևի փոփոխությունը. հեռակա ուսուցման արդյունավետության բարձրացման նպատակով ավանդական համակարգը վերաձևափոխել այնպես, որ հնարավոր լինի ընդգրկելու կրթական համակարգում աշխատող՝ մասնագիտական պատշաճ հմտությունների պահանջ ունեցող երիտասարդությանը:

Համալսարանն առաջարկում է հեռակա ուսուցման  նոր համակարգ (ինտենսիվ հեռակա կամ չընդհատվող հեռակա), երբ պարապմունքները կազմակերպվում են յուրաքանչյուր շաբաթ օրերին՝ կրթական առկա ուսուցման ծրագրով սահմնաված վերջնարդյունքներին համապատասխան, ութ ժամյա գրաֆիկով (4×2ժամ), իսկ անհրաժեշտության դեպքում նաև շաբաթը մեկ օր երեկոյան լրացուցիչ էլեկտրոնային դասավանդման գործիքակազմի կիրառմամբ:

Ի՞նչ առավելություններ ունի այս նոր համակարգը.

  • Ուսանողը տևական ժամանակ հայտնվում է կրթական դաշտում, իրեն ուսանող է զգում, կատարում է ընթացիկ հանձնարարականներ, կառուցում և պահպանում է համակուրսեցիների հետ միջանձնային հարաբերություններ, մասնակցում մշակութային ընթացիկ ծրագրերի և այլն:
  • Ուսանողն ունենում է ավելի բարձր մոտիվացվածություն և պատասխանատվություն պատրաստվելու հաճախակի անցկացվող շաբաթօրյա պարապմունքներին, զուգակցված յուրացնելու տեսական և գործնական գիտելիքները, որը և նախնական մասնագիտական աշխատանքի պարագայում նպաստում է ուսուցման արդյունավետության բարձրացմանը:
  • Ուսանողը մշտապես օգտվում է համալսարանի կրթական ծրագրերի իրականացմանը նպաստող ենթակառուցվածքներից. մասնագիտական և համակարգչային լաբորատորիաներից, գրադարանից, ուսուցման էլեկտրոնային հարթակից, սպորտդահլիճից, և ֆիտնես ու սննդի կենտրոններից և այլն:
  • Ուսանողի կապը դասախոսների հետ տևական ժամանակով չի ընդհատվում։
  • Ուսանողը, այն էլ ոչ առկա ուսուցման, ամբիոնի վարիչի և իր խորհրդատուի հետ անընդհատ խորհրդատվություն ստանալու ավելի մեծ հնարավորություն ունի և համալսարանի ստորաբաժանումներից ժամանակին կարող է ստանալ տեղեկատվություն:
  • Շաբաթական պարբերականությամբ կազմակերպվող դասերը հնարավորին չափով ապահովում են առկա համակարգի հիմնական առավելության՝ ուսանողի ուսումնաոության համար ինտենսիվ ռիթմը նաև հեռակա ուսանողների պարագայում՝ միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռելով չկտրվել աշխատանքից։
  • Շաբաթ օրերին դասերի կազմակերպումը հնարավորություն է ընձեռում տարբեր ընկերություններում մշտական աշխատող առաջատար մասնագետներին հրավիրել դասավանդելու՝ առավելագույնս նպաստելով պրակտիկ դասավանդողների (գործատուների) մուտքը կրթական գործընթաց։

Այնպես որ ավագ դպրոցի և քոլեջների հարգելի շրջանավարտներ, Ձեր նախասիրություններին մոտ ծրագիր ենք առաջարկում: Սովորեք և աշխատեք Ձեր ձեռքը պահելով դարի զարկերակին: