Հոկտեմբերի 18 2017
IMG 4069 e1508329360509

Հերթական հանդիպումը գործատու ընկերության  հետ

IMG 4085 e1508329424692Եվրասիա միջազգային համալսարանի Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը Կառավարման ամբիոնի հետ համատեղ ս.թ. հոկտեմբերի 18-ին կազմակերպել էր հանդիպում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»  ԱՓԲԸ-ի  և ուսանողների հետ: Ի դեպ, ընկերությունը արդեն երկու տարի է՝ ակտիվ համագործակցում է ԵՄՀ-ի հետ:  Հանդիպման սկզբում ընկերության Քանաքեռ-Զեյթուն տարածաշրջանի պատասխանատու Նարեկ Կուլոյանը ներկայացրեց ընկերության պատմությունը, առաքելությունը, ապահովագրական ծառայությունների տեսակները, ապահովագրական պորտֆելը, այնուհետև անդրադարձավ ՀՀ շուկայում ԱՊՊԱ  գործակալի դերին, նրա գործառույթներին , իսկ ամփոփիչ մասում ծանոթացրեց  գործակալների դպրոցի հետ, որտեղ ուսանողները, մասնակցելով փուլային դասընթացներին և սովորելով վաճառքի հմտություններ, կարող են աշխատանքի անցնել ընկերությունում:

IMG 4067 e1508329518717

Ուսանողների կողմից զեկուցողին ուղղվեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին ԱՊՊԱ շուկային, հաճախորդների հետ պայմանագրերի կնքման գործընթացին,  գործակալի գործառույթներին պայմանագրի խզման դեպքում և այլն:

Հիշեցնենք, որ նմանատիպ հանդիպումները  կրում են շարունակական բնույթ և նպատակն է՝ աջակցել ուսանողներին  ներգրավվել ընկերության աշխատանքներին, ինչպես նաև կողմնորոշվելու աշխատաշուկայում :