Մայիսի 12 2021
img 2742

Այսօր ԵՄՀ իրավագիտության և ֆարմացիայի ամբիոնները հյուրընկալեցին  Հրազդանի Հ.Օրբելու անվան N13 ավագ դպրոցի աշակերտներին

Բուհում կարճատև շրջայցից հետո աշակերտներին առաջինը ողջունեց համալսարանի ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Կարևորելով կրթության ոլորտը որպես երկրի կայուն զարգացման նախապայման՝ ռեկտորը աշակերտների հետ քննարկեց կրթության ռազմավարական հիմնախնդիրները և որակյալ կրթության զարգացման միտումները:

Ռեկտորի հետ հանդիպմանը հաջորդեց մասնագիտական դասընթացները հումանիտար և բնագիտական հոսքերի աշակերտների մասնակցությամբ: Բնագիտական հոսքի աշակերտները ներգրավվեցին քիմիայի ցուցադրական փորձերին, ապա անատոմիայի լաբորատորիայում հերձման միջոցով  ուսումնասիրեցին աչքի և սրտի կառուցվածքը: Հումանիտար հոսքի աշակերտները դիտեցին դատախաղ համալսարանի ուսանողների մասնակցությամբ, քննարկեցին դատախաղի առանձնահատկությունները: