Հունվարի 15 2022
269714378 255401549998490 1784638591490402892 n

«Հումանիտար ինտերվենցիա»․ Հայտնի է մրցույթի հաղթողը

Եվրասիա միջազգային համալսարանում պատանի դիվանագետներին և իրավաբաններին մեկ հարկի տակ միավորել էր հումանիտար ինտերվենցիա թեմայի շրջանակներում խաղ-մրցույթը։ Պայքարն ազդարարեց ԵՄՀ դասընթացների կենտրոնի պատասխանատու Անի Հովասափյանը։

Խաղի կանոններին ծանոթանալուց հետո սկսվեց հարց ու պատասխանի թեժ փուլը: Պատանիները քննարկում էին այնպիսի թեմաներ, ինչպիսին է հումանիտար ինտերվենցիայի հասկացությունը, միջազգային իրավունքի հարաբերակցությունը, հումանիտար ինտերվենցիայի կիրառման պրակտիկ օրինակները։

Խաղ-մրցույթի բնույթը տեղեկատվական-ճանաչողական էր, նպատակը՝ զարգացնել սաների գործնական հմտությունները և վերլուծական միտքը ուսուցման խաղարկային մեթոդի կիրառմամբ։ Մրցույթի վերջնարդյունքներով երկու թիմերը հավաքել էին հավասար միավորներ և այդ իսկ պատճառով անցկացվեց վիճակահանություն, որի արդյունքում հաղթող թիմ ճանաչվեց պատանի իրավաբանների վեցնյակը։

Մրցույթի ավարտին սաները ստացան իրենց մասնակցությունը փաստող վկայականները, ընտրվեց նաև խաղի լավագույն խոսնակը։