Փետրվարի 27 2018
Aristotle University

Ի գիտություն Էրազմուս+ ծրագրի շրջանակներում միջազգային փոխանակման ծրագրերին մասնակցել ցանկացող ուսանողներին, դասախոսներին և աշխատակիցներին:

Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ և աշխատակիցներ, սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է   Արիստոտելի համալսարանի (Հունաստան)   հետ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող փոխանակման ծրագրի նոմինացիայի և դիմում-հայտերի ներկայացման շրջանը (1 տեղ՝  բակալավրի կամ  մագիստրատուրայի ուսանողների, 1 տեղ՝ դասախոսի  դասավանդման և 1 տեղ՝ աշխատակցի վերապատրաստման համար)։

  • Նոմինացման համար անհրաժեշտ է մինչև 2018թ. մարտի 10-ը  գրանցվել  հետևյալ հղումներով՝
  • Հավակնորդները նոմինացվում եմ ԵՄՀ հանձնախումբի կողմից մինչև ս․թ․ մարտի 13-ը:
  • Գրանցված ուսանողների անգլերեն լեզվի իմացության քննությունը կազմակերպվելու է ս.թ. մարտի 15-16-ին:
  • Նոմինացված ուսանողը, դասախոսը  և աշխատակիցը անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստում և ներկայացնում են ընդունող համալսարանին 2018թ. մարտի  21-ից – ապրիլի 20-ը:
  • Ընդունող համալսարանի կողմից ընտրված անձինք կտեղեկացվեն ապրիլի 20-ից հետո:

 

Հարցերի դեպքում դիմել ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն (420 սենյակ), կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ research.center@eiu.am: