Սեպտեմբերի 12 2018
IMG 8744

«Ինչպե՞ս գրել հետազոտական աշխատանք».  ներկայացնում է Լուսինե Ֆլջյանը

Ս.թ. սեպտեմբերի 11-ին՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ, Եվրասիա միջազգային համալսարանի «Օտար լեզուների և գրականության» ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց վարպետության դաս՝ «Ինչպե՞ս գրել հետազոտական աշխատանք» թեմայով, որը վարեց Օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտություննների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը:IMG 8759

«Ցանկացած փաստարկ ներկայացնելու դեպքում հարկավոր է հիմք վերցնել այն հիմնադրույթը, որն անվիճելի է, իսկ մտքերը՝ շարադրել պարզ և խիստ ձևով»,- անտիկ փիլիսոփա, գիտնական Դիոգենես Ապոլոնյանի այս խոսքերով բանախոսն սկսեց իր զեկույցը: Այնուհետև անդրադարձավ գիտական գործունեության պահանջներին, գիտահետազոտական աշխատանքի պատրաստմանն ուղղված գործունեությանը՝ մասնակիցների ուշադրությունը հրավիրելով այդ գործունեության տարրերի վրա: Լ.Ֆլջյանը խոսեց նաև հետազոտական աշխատանքի առանձնահատկություններից, տեսակներից, փուլերից, մակարդակներից, մեջբերեց միջմշակութային հաղորդակցության օրինակներ:

«Մեթոդը բանալի է, որով կարելի է բացել ցանկացած տեսակի գիտական դուռ»,- այս մեջբերմամբ

IMG 8789

շարունակելով իր խոսքը՝ Լ. Ֆլջյանը խոսեց մեթոդից, կիրառման հաջորդականությունից, ատենախոսության տարրերից, նյութի շարադրման առանձնահատկություններից: Առավել ուշագրավ էր բանախոսի կողմից հիմնական տրամաբանական սխալների ներկայացումը, ինչը մասնակիցների մոտ առաջացրեց մի շարք հարցեր: Քննարկում ծավալվեց նաև ուսումնասիրության նորույթը ներկայացնելիս:

Հանդիպումը բավականին արդունավետ և հագեցած ընթացք ունեցավ, ինչի մասին փաստեցին  ներկաները:

Հավելենք, որ վարպետության դասին ներկա էին ԵՄՀ ուսանողները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, թեմայով հետաքրքրված այլ բուհերի ուսանողներ: