Հոկտեմբերի 18 2018
IMG 9581

Ինչպե՞ս հարթել կոնֆլիկտային իրավիճակը. Ներկայացնում է միջազգային փոխանակման ծրագրի մասնակից Նունե Թորոսյանը

Ս.թ. հոկտեմբերի 17-ին ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար՝ «Կոնֆլիկտային իրավիճակների մասին պատկերացումները և դրանց տարբերությունների պատճառները» թեմայով, որը ներկայացրեց Erasmus+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումնառությունը  Իսպանիայի Վալենսիա համալսարանում անցկացրած ԵՄՀ «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Նունե Թորոսյանը:1 1 Ն.Թորոսյանը «Կոնֆլիկտների և բանակցությունների արվեստ» առարկայի շրջանակներում ստացած գիտելիքները կիսեց ԵՄՀ ուսանողների հետ:

IMG 9546

Հանդիպման սկզբում Նունեն հարցադրումների միջոցով սահմանեց «կոնֆլիկտ» հասկացությունը, այնուհետև խոսեց կոնֆլիկտային իրավիճակում կողմերի դիրքորոշումների մասին: Հանդիպմանը  առավել ակտիվ ընթացք հաղորդեցին զեկուցողի կողմից առաջադրված իրավիճակային վերլուծությունները, որի  ժամանակ ծավալվեց ակտիվ քննարկում: Նունեն հորդորեց ուսանողներին առավել կառուցողական մոտեցում ցուցաբերել քննադատական իրավիճակներում և դասակարգել գործողություններն ըստ EU flag Erasmus vect POS 1հաջորդականության: Կոնֆլիկտը հարթելու համար Նունեն առաջարկեց լուծման ուղիներ: Ասվածն առավել պատկերավոր դարձնելու համար զեկուցողը ներկայացրեց կոնֆլիկտի կառուցվածքի գծապատկերը, որին հաջորդեց հոլովակի դիտումը: Այն առավել մեծացրեց ներկաների ուշադրությունը քննարկվող թեմայի նկատմամբ և ամփոփեց քննարկման արդյունքները: