Դեկտեմբերի 12 2023
410124995 780880980751157 8509114083258698096 n

Ինչպե՞ս գրել որակյալ հետազոտական աշխատանք. Վերապատրաստում ավարտական կուրսի ուսանողների համար

Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ օրերս ավարտական կուրսերի ուսանողների համար կազմակերպվել էր սեմինար-հանդիպում «Հետազոտության թեմայի և արդյունավետ մեթոդների ընտրության ու կիրառման առանձնահատկություններին» խորագրով:
Հանդիպումը վարեց ԵՄՀ դասախոս, ԵՊՀ Գիտական քաղաքականության վարչության պետ, փ.գ.թ., դոցենտ Երանուհի Մանուկյանը։ Նա թեման մանրամասն ներկայացնելուց և ներկաների հարցերին անդրադարձ կատարելուց հետո հորդորեց որպես հետազոտություն իրականացնողներ պարտադիր կարդալ իտալացի հայտնի հետազոտող Ումբերտո Էկոյի «Ինչպես գրել դիպլոմային աշխատանք» աշխատությունը:
Հանդիպումն ընթացավ ակտիվ մթնոլորտում, որտեղ ներկա էին տարբեր մասնագիտություններից ուսանողներ: