Նոյեմբերի 04 2019
IMG 5937

«Ո՞վքեր են ինֆլուենսերները: Նոր մասնագիտությու՞ն, թե հոբբի». մեկնաբանեց Ասյա Գրիգորյանը

Ինֆլուենսերը այն մարդիկ են, որոնք մեծ ազդեցություն ունեն մարդկանց որոշակի մեծ խմբի՝ լսարանի վրա, իրենց կարծիքով, իրենց պատկերացումներով:

Այսօր՝ ս.թ․ նոյեմբերի 4-ին, ազդեցիկ մարդկանց այս խմբին անդրադարձավ BBA Organic բրենդի հիմնադիր, ինստագրամյան ինֆլուենսեր Ասյա Գրիգորյանը։ Հանդիպումը կազմակերպվել էր ԵՄՀ կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ, որին մասնակցեցին ԵՄՀ և այլ բուհերի ուսանողներ, թեմայով հետաքրքրված անձիք։

Հանդիպման սկզբում բանախոսը անդրադարձավ «ինֆլուենսեր» հասկացությանը, մեջբերեց արդի ամենաազդեցիկ ինֆլուենսերների օրինակներ, ովքեր կարողանում են արդյունավետ օգտագործել սոցիալական մեդիայի հարթակը՝ ազդեցություն ունենալով իրենց լսարանի վրա, այնուհետև անդրադարձավ ինֆլուենսերների միջոցով դասական մարքեթինգի փոխակերպմանը, հայաստանյան շուկայի առավելություններին, ներկայացրեց վիճակագրական փաստեր:

Ինտերակտիվ հանդիպման ընթացքում քննարկվեց նաև անձի բրենդավորումը և դրա հնարավորությունները, անձի զարգացման ու մոտիվացիայի մի քանի ժամանակակից գործիքներ: Բանախոսը լսարանին ուղղորդեց նաև սեփական հարթակը սկսելու և այն արդյունավետ կառուցելու ուղիներում:

Հանդիպումն ավարտվեց բանախոսին ուղղված ակտիվ հարցադրումներով: