Նոյեմբերի 22 2018
46395275 268685320505256 6053991557466423296 n

Ինպե՞ս դառնալ հաջողակ հանրային խոսնակ. բացահայտում ենք Իրինա Մխիթարյանի հետ

 

Ս. թ. նոյեմբերի 16-ին ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց գիտագործնական սեմինար՝ «Հաջողակ հանրային խոսքի կաղապարման մեխանիզմները» թեմայով, որը վարեց նույն ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Իրինա Մխիթարյանը:

46503426 303129833626239 5261361532037496832 n 1

Հանդիպման սկզբում բանախոսը լսարանին ուղղված հարցադրումների միջոցով նշեց այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են հանրային խոսնակին, այնուհետև հանգամանալից ներկայացրեց թեմայի շրջանակներում արված իր հետազոտությունը: Իր զեկույցում Ի.Մխիթարյանը կարևորեց հաջողակ հանրային խոսնակ լինելու մի քանի դրույթներ և ներկայացրեց հանրային խոսքին բնորոշ վախերի հաղթարարման հիմնական միջոցները:

Տեսական նյութն առավել ամրապնդելու նպատակով Ի.Մխիթարյանն անցկացրեց խաղ-վարժանք, որի հիմնական նպատակն էր լսարանին գործնականում ներկայացնել հանրային խոսքի բարելավման հմտությունները:

Հանդիպմանն առավել մեծ ակտիվություն հաղորդեց մասնակիցների կողմից կազմակերպված քննարկումը, որի ժամանակ հանրային խոսքը դիտարկվեց ազգային տարբեր մշակույթների համատեքստում: