Դեկտեմբերի 12 2017
IMG 0070 e1513066491404

Իրավաբանի գործին ծանոթացան տասնյակ երիտասարդներ

IMG 0036 e1513066581600«AM» իրավաբանական ընկերությունը հյուրընկալել էր «Եվրասիա» միջազգային համալսարանի վարժարանի 10-11-րդ դասարանների իրավագիտական ենթահոսքի և համալսարանի  իրավաբանական բաժնի ուսանողներին:

Փաստաբան Լևոն Սահակյանը ուսանողներին նախ ներկայացրեց քրեական դատավարության ընթացակարգը՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց մինչև դատավճռի կայացում: Ամբողջապես պարզաբանվեց «հանցագործություն» հասկացության էությունը: Ուսանողները հետաքրքրվեցին, թե ո՞ր դեպքերում անձը իրավունք ունի ցուցմունք չտալ վարույթ իրականացնող մարմնին, ինչու՞ է նախաքննությունը գաղտնի, արդյո՞ք կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել վարկային պարտավորությունները չկատարելու համար, ո՞ր դեպքերում կարող են հրավիրվել դռնփակ դատական նիստեր և այլն: Խոսվեց նաև եվրոպական դատարանի որոշումների դերի և նշանակության մասին:

Հանդիպման ժամանակ փաստաբան Լևոն Սահակյանը ուսանողներին ներկայացրեց «AM»-ի կառուցվածքը, աշխատելաոճը, թիմերի քանակը, մասնագիտացումը և այլ մանրամասներ Հայաաստանի առաջատար իրավաբանական ընկերության մասին:

Հանդիպման ավարտին ուսանողները ցանկություն հայտնեցին ներկա գտնվել «AM» ընկերության փաստաբանների մասնակցությամբ կայանալիք հետաքրքիր դատական նիստերին: