Մայիսի 31 2017
111

Իրավագիտության ամբիոնին կից գործող Իրավաբանական կլինիկան գիտության փառատոնին ներկայացավ կրիմինալիստիկական փորձարկումներով

2017թ-ի  մայիսի 31-ին «Օհանյան» կրթահամալիրում մեկնարկեց Գիտության ամենամյա փառատոնը: Փառատոնը  ուղղված էր ապագա գիտնականների տարբեր և զարմանահրաշ գիտափորձերի ցուցադրմանը և կիրառմանը:

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի ուսանողները իրենց հետաքրքիր և յուրօրինակ մասնակցությունն ունեցան Գիտության փառատոնին: Փառատոնին ուսանողները ներկայացրին կրիմինալիստիկա առարկայի տեխնիկա բաժնից՝  կրիմինալիստիկական փորձեր, որոնք էին մատնահետք վերցնելը իրենց իսկ կողմից պատրաստված նյութի օգնությամբ, ծավալային ոտնահետք վերցնելը, նկարների օգնությամբ զենքերի տեսակների ներկայացումը և այլ հետաքրքիր փորձեր: