Սեպտեմբերի 02 2021
241156355 6436823593009443 2937870959581272337 n

Իրինա Բաբայանը նշանակվել է ԵՄՀ ռեկտորի խորհրդական

Եվրասիա միջազգային համալսարանի Ուսումնամեթոդական աշխատանքների գծով երկարամյա պրոռեկտոր Իրինա Բաբայանը նշանակվել է ԵՄՀ ռեկտորի գլխավոր խորհրդական:
Նրա ջանքերի շնորհիվ Եվրասիա միջազգային համալսարանը գրանցել է ուսումնագիտակրթական բազմաթիվ նվաճումներ: Իր գործունեության ընթացքում Իրինա Բաբայանը ներկայացրել է Եվրասիա միջազգային համալսարանը միջազգային և տեղական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Հունաստանի և այլ հեղինակավոր բուհերում։ 2009թ. ՀՀ ԿԳՆ–ի կողմից ստացել է շնորհակալագիր անբասիր աշխատանքի համար։
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների: