Փետրվարի 28 2022
274605237 7493259524032506 4717162761019423745 n

Կարիերայի օր․ «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ»

Եվրասիա միջազգային համալսարանը հրավիրում է մասնակցելու ամենամյա ավանդական «Կարիերայի օր» նախագծին, որն այս տարի կրելու է «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագիրը:
Միջոցառման նպատակը ուսանողներին և երիտասարդ մասնագետներին իրազեկել աշխատաշուկայի արդի պահանջներին, նրանց տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, ստեղծել գործատուների հետ անմիջական երկխոսության յուրօրինակ հարթակ, ինչպես նաև նպաստել աշխատաշուկայում ուսանողների մրցունակության բարձրացմանը:
Նախատեսում ենք, որ Հայաստանի առաջատար գործատուները համալսարանի ընդարձակ սրահներում համապատասխան տաղավարներով կներկայացնեն իրենց ընկերությունները, միաժամանակ նրանց հնարավորություն կտրամադրվի լսարաններում վարել սեմինար-քննարկումներ (#masterclasses), որոնց ընթացքում ուսանողները կծանոթանան համապատասխան ոլորտի ձեռքբերումների, արդի խնդիրների և մի շարք այլ գործնական հարցերի մասին: Միջոցառումը բաց է լինելու ՀՀ բոլոր բուհերի ուսանողների համար:
Սիրով հրավիրում ենք բոլոր ուսանողներին մասնակցելու այս աշխատաշուկային և գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.office.com/r/H85aSsxibu
Ինչպես նաև սիրով հրավիրում ենք բիզնես ընկերություններին մասնակցելու այս նախագծին՝ համապատասխան տաղավարով (անվճար) և ակնկալում ենք հյուընկելել նաև ընկերության ներկայացուցչին, որը կվարի համապատասխան թեմայով սեմինար-քննարկումը (եթե նպատակահարմար եք գտնում)։
«Կարիերայի օր» նախագիծը կայանալու է Եվրասիա միջազգային համալսարանում (Երևան, Ազատության 24/2) ապրիլի 8-ին ժամը՝ 10:30-16:00:
Միջոցառման հետ կապված հարցերով կարող եք զանգահարել (010) 249438 հեռախոսահամարով կամ գրել էլ. նամակ՝ mary.shahbazyan@eiu.am