Ապրիլի 21 2022
278385399 7737345156290607 169651793978576343 n

«Քննիչի մասնագիտության էությունն ու առանձնահատկությունները»

Իրավագիտության ամբիոնին կից գործող իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ ապրիլի 19-ին անցկացվեց վարպետության դաս՝ «Քննիչի մասնագիտության էությունն ու առանձնահատկությունները» թեմայով:
Վարպետության դասը վարեց ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահագն Սիմոնյանը:
Դասընթացին մասնակցեցին իրավագիտության ֆակուլտետի ուսանողները՝ տալով իրենց հետաքրքրող հարցերը քննիչի մասնագիտության առանձնահատկությունների վերաբերյալ։