Հունվարի 22 2021
the lane kirkland scholarship program

Լ.Կիրկլանդի կրթաթոշակային ծրագիր

Հարգելի՛ գործընկերներ,
ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնը տեղեկացնում է Լ.Կիրկլանդի  կրթաթոշակային ծրագրին դիմելու նոր հնարավորության մասին: Ծրագիրը նախատեսված է երիտասարդ առաջնորդների, փորձագետների, դասախոսների համար, ովքեր հետաքրքրված են իրենց երկրում և տարածաշրջանում ժողովրդավարության, տնտեսության և քաղաքացիական հասարակության զարգացմամբ:

Ծրագրին դիմել ցանկացողներից պահանջվում է  ներկայացնել կրթական առաջարկ՝ անգլերենով:

Ծրագրի շրջանակում հնարավորություն է տրված երկու կիսամյակ ուսումնառություն ստանալ լեհական հինգ ակադեմիական կենտրոններից մեկում  (Վարշավա, Կրակով, Վրոսլով, Պոզնան, Լյուբլին) և առնվազն երկու շաբաթ մասնագիտական պրակտիկա անցնել պետական և ոչ պետական կազմակերպություններում: Ծրագիրն առաջարկում է նաև վերապատրաստումներ և աշխատաժողովներ:

https://kirkland.edu.pl/wp-content/uploads/2021/01/ENG-ogloszenie-KIRKLAND_final.pdf

https://kirkland.edu.pl/ru/%d0%ba%d0%be%d0%bd%d0%ba%d1%83%d1%80%d1%81/