Մարտի 28 2017
thumbnail IMG 5216

«Կոռուպցիայի ներազդեցությունը հասարակական կյանքի տարբեր բնագավառների վրա» գիտագործնական սեմինար

thumbnail IMG 52152017թ. մարտի 28-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնը կազմակերպել էր գիտագործնական սեմինար՝ «Կոռուպցիայի ներազդեցությունը հասարակական կյանքի տարբեր բնագավառների վրա» թեմայով, որը վարեց ամբիոնի դասախոս Մարատ Ատովմյանը:

Գիտագործնական սեմինարի շրջանակներում  Մարատ Ատովմյանը մասնակիցներին ներկայացրեց լավ և բարեխիղճ կառավարման սկզբունքները, բարեխղճության ազգային համակարգը, կոռուպցիայի բնորոշումը, դրսևորումները, տիպաբանությունը, կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները և հաջողված միջազգային փորձը: 

Ունկնդիրները բանախոսին ուղղեցին բազմաթիվ հետաքրքրաշարժ հարցեր:

Գիտագործնական սեմինարին մասնակցում էին  ամբիոնի դասախոսները, ինչպես նաև Եվրասիա միջազգային համալսարանի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողները: