Ապրիլի 23 2021
176922598 932533687287433 3335900419562162793 n

Ապագա իրավաբանների հյուրերն էին Պրոբացիայի ծառայության ներկայացուցիչները

2021թ․ ապրիլի 22-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնը հյուրընկալել էր ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությանը: Հանդիպման ընթացքում ապագա իրավաբանները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու  պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի պետ Անուշ Ղազարյանին, ինչպես նաև պրոբացիայի ծառայության խորհրդական Էմիլ Ղազարյանին։

Հանդիպումը իրականացավ հիբրիդ՝ լսարանային և առցանց եղանակով, որին ներկա էին թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած իրավագիտության և այլ ամբիոնների տարբեր կուրսերի ուսանողներ։

Հանդիպումը մեկնարկեց Անուշ Ղազարյանը պրոբացիայի վերաբերյալ սոցիալական տեսահոլովակի ցուցադրմամբ, որին հաջորդեց վերջինիս կողմից պրոբացիայի ծառայության նպատակների, խնդիրների, սկզբունքերի, գործունեության և կազմակերպման ներկայացումը։

Հանդիպումը ամփոփվեց ներկա ուսանողների՝ լսարանային և առցանց եղանակով ակտիվ հարցադրումներով։