Նոյեմբերի 03 2022

Մասնագիտական այց «Լիքվոր» դեղագործական ընկերություն

Կառավարման ամբիոնը ուսանողները հերթական մասնագիտական այցով «Լիքվոր» դեղագործական ընկերությունում էին: Մեր ուսանողները այցի ընթացքում հասցրեցին ծանոթանալ ընկերության պատմությանը, արտադրության կառավարմանը (հումքից մինչև պատրաստի արտադրանք), հնարավորություն ստացան հետևելու պահեստի տարբեր բաժինների կառավարմանը, ընկերությունում կիրառվող որակի միջազգային ստանդարտներին և դրանց պահպանման խստագույն պայմաններին։ Ապագա կառավարիչները ծանոթացան ընկերության տարբեր բաժիններին, դրանց կառավարման գործընթացին։