Հունիսի 28 2017
IMG 9941 e1498650652394

Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի դասախոսի այցը ԵՄՀ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում

IMG 9675Եվրասիա միջազգային համալսարանը Էրազմուս+ փոխանակվամ ծրագրի շրջանակներում շարունակում է ընդլայնել իր  համագործակցությունը գործընկեր համալսարաների հետ: Այս անգամ համալսարանը հունիսի 23-ից—27-ը հյուրընկալել է Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկմածու՝ Գրաժինա Չիուլադիենին: Այցի շրջանակներում կազմակերպվեցին դասախոսություն և քննարկումներ համալսարանի  դասախոսների և ուսանողների հետ, քննարկվեցին համալսարնեների միջև առկա ծրագրերի ընդլայնման հմարավորությունները, կրկնակի դիպլոմի նոր համատեղ ծրագրերի  մշակման և ամառային դպրոցների կազմակերպման հարցերը:

Այցի շրջանակներում Գրաժինա Չիուլադիենին մասնակցեց նաև Եվրասիա միջազգային համալսարանում 2017թ. հունիսի 23-ից 24-ը  տեղի ունեցած  «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովին: Վերջինս գիտաժողովի մասնակիցների քննարկմանը ներկայացրեց «Մշակութային տարբերությունները հակամարտությունների կառավարման ռազմավարություններում» հետազոտությունը, որն իրականացվել  էր Լիտվայի և Լեհաստանի երիտասարդության համեմատական վերլուծության հիման վրա: