Նոյեմբերի 27 2020
thumbnail Outlook vig2pnta

Վարպետության դաս «Կրիմինալիստիկա» առարկայի շրջանակում

Ս.թ. նոյեմբերի 27-ին Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնին կից գործող Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ  «Կրիմինալիստիկա» առարկայի շրջանակում հերթական անգամ կազմակերպվեց գործնական հմտությունների զարգացմանն ուղղված առցանց վարպետության դաս:

«Դատական փորձաքննությունների նշանակման և կատարման կարգը»  թեմայով վարպետության դասը   վարեց Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի կրիմինալիստ փորձագետ Վարդգես Ֆրանգյանը։

Դասի սկզբում բանախոսը,  անդրադառնալով Հայաստանի Հանրապետության փորձագիտական ոլորտին վերաբերող նորմատիվ իրավական ակտերին, հարթակի մասնակիցներին ներկայացրեց դատական փորձաքննության իրականացման էությունը, նպատակը, փորձագետի եզրակացությանը՝ որպես ապացույցի տեսակ. վերլուծելով կոնկրետ նորմերը` անդրադարձ կատարվեց նաև փորձաքննություն նշանակելու և կատարելու հիմքերին, փորձաքննություն նշանակելու մասին  որոշմանը, ինչպես նաև փորձագետի եզրակացության։

Ավարտին մասնագետը առաջարկեց փորձագիտական վերածության գործնական առաջադրանք, որի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:

Վարպետության դասի շրջանակներում մասնակիցները փորձագետին ուղղեցին տարաբնույթ հարցեր:

Հավելենք, որ հանդիմանը ներկա էին ԵՄՀ և այլ բուհերի ուսանողներ, թեմայով հետաքրքրված անձիք: