Մայիսի 05 2021
img 2631

Վարպետության դաս Երևանի պետական հումանիտար քոլեջի սաների համար

Երևանի պետական հումանիտար քոլեջի հետ համագործակցության արդյունքում Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց առաջին սեմինար- պարապմունքը քոլեջում, որն ուղղված էր քոլեջի սաների մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացմանը: Դասընթացը վարեց ԵՄՀ օտար լեզուների ամբիոնի վարիչ Հայկուհի Մուրադյանը:

Ինչպե՞ս դառնալ սուպերկարդացող. այս հարցի պատասխանը փորձեցին ստանալ քոլեջի սաները:

Ինտերակտիվ դասընթացը բավականին ակտիվ ընթացք ունեցավ, ինչը փաստեց քոլեջի սաների հետաքրքրությունը մատուցվող նյութի նկատմամբ:

Եվրասիա միջազգային համալսարանը շնորհակալություն է հայտնում քոլեջի ղեկավարությանը ակտիվ համագործակցության համար: