Ապրիլի 03 2017
17798988 1310246629063651 4348569877101419395 n

Մեծարման ցերեկույթ ԵՄՀ-ում

download e1491377107751Եվրասիա միջազգային համալսարանը, «Հայրենիքի Պաշտպան» ընկերության և  «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի կազմակերպության հետ համատեղ 2017թ-ի ապրիլի 3-ին  նախաձեռնել էին  «Հայրենիքի Պաշտպան» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված «2016թ-ի Ապրիլյան քառօրյա պատերազմ»-ի հերոսներին: 

Միջոցառմանը ներկա էին, «Հայրենիքի Պաշտպան» ԲՀ-ի տնօրեն Հունան Հունանյանը, «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի գործադիր տնօրեն՝ Գագիկ Դանիելյանը, ՀՀ ՊՆ Ավիացիայի վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Արտակ Խաչատրյանը, Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կուրսանտներ, դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ապրիլյան դեպքերի մասնակիցներ, նրանց ծնողները, հայոց բանակում ծառայություն անցնող զինվորների ծնողները և հյուրեր:
Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ ոտնկայս հարգեցին «Ապրիլյան քառօրյա պատերազմ»-ում զոհվածների հիշատակը: 
 ՈՒսանողները ներկայացրեցին ապրիլյան դեպքերի տարեգրությունը, հանդես եկան ասմունքով, երգով, պարով և բեմադրությամբ: 
Տեսազանգի միջոցով կապ հաստատվեց սահմանամերձ Խաչիկ գյուղի ՀՀ ՊՆ զորամասի մարտական հենակետ, որտեղից մարտական ծառայությունն անցկացնող զինվորներն ողջունեցին ներկաներին և հորդորեցին երիտասարդներին ոչ մի դեպքում չխուսափել ծառայությունից:
Ողջույնի խոսքով, հայրենասիրական ելույթով հանդես եկան «Հայրենիքի Պաշտպան» ԲՀ-ի տնօրեն՝ Հունան Հունանյանը և «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանը , այնուհետև «Հայրենիքի Պաշտպան» Բարեգործական Հիմնադրամիհոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան Ազատամարտի և սահմանների պաշտպանական մարտերի ժամանակ վիրավորված՝ Մելիք Քերոբյանը, և «2016թ-ի Ապրիլյան Քառօրյա պատերազմ»-ի ընթացքում վիրավորում ստացած Հայկ Սեխլիյանը, Հովհաննես Պողոսյանը պարգևատրվեցին «Հայրենիքի պաշտպան» առաջին աստիճանի մեդալով: Քառօրյա դեպքերին մասնակցելու համար «Հայրենիքի պաշտպան» երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին՝ ԵՄՀ ուսանողներ՝ Սամվել Ասատրյանը, Սարգիս Պետրոսյանը և Սարգիս Ոսկանյանը:
Համալսարանի տնօրինության ներկայացմամբ՝ հայրենիքի պաշտպանության գործում ունեցած ավանդի համար «Հայրենիքի Պաշտպան» ԲՀ-ի պատվոգրերով պարգևատրվեցին ուսանողները, ովքեր կամավոր մեկնել էին սահման: 
 Շնորհակալական խոսքով հանդես եկավ  Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր՝ Իրինա Բաբայանը, ով կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը:
Հաջորդիվ խումբը այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի և երախտագիտության տուրք մատուցելու հակառակորդի կողմից ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների և Արցախյան ազատամարտում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: 
Միջոռացումը նախաձեռնել և կազմակերպել էր «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի կամավոր, Եվրասիա միջազգային համալսարանի առաջին կուրսի ուսանողուհի՝ Նոնա Ադունցը: