Փետրվարի 24 2021
img 7563

Հերթական հանդիպումը Erasmus+միջազգային փոխանակման ծրագրի առանձնահատկությունների վերաբերյալ  

Ս.թ. փետրվարի 22-ին Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Erasmus+  միջազգային փոխանակման ծրագրի առանձնահատկությունների վերաբերյալ: Հանդիպումն իրականացվեց  բուհի ուսանողների համար:

Հանդիպման սկզբում ԵՄՀ Միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանը ուսանողներին նախ ներկայացրեց էրազմուս+ ծրագրի էությունը,  խոսեց դիմումների հայտագրման վերջնաժամկետների, մրցութային ընթացքի, կրեդիտների փոխճանաչման, հնարավոր դժվարությունների և ձեռքբերումների, ծրագրի արտոնությունների մասին: Բանախոսը  ներկայացրեց նաև կրթական պայմանագրի էությունն ու կարևորությունը, հանգամանալից անդրադարձավ պայմանագրում ամրագրված կետերին, առարկաներ ընտրելու և կրթական պայմանագիր (learning agreement) կազմելու կանոններին:

Ուսանողներին Ն.Ջոմարդյանը ներկայացրեց Հռոմի Սապիենզա Համալսարանի (Իտալիա), այդ համալսարանիerasmus logo առավելություններն ու առանձնահատկությունները, հանգամանալից խոսեց նաև Սապիենզա համալսարանի  փոխանակման ծրագրի մրցութային առանձնահատկությունների մասին:

Մասնակիցները  Ն.Ջոմարդյանին ուղղեցին բազմաբնույթ պարզաբանող հարցեր: