Նոյեմբերի 07 2019
IMG 6085

Տեղեկատվական հանդիպում ԵՄՀ իրավաբանների հետ

Այսօր՝ ս․թ․ նոյեմբերի 7-ին, ԵՄՀ իրավագիտության ամբիոնի ուսանողները հանդիպեցին «ԳԼՈՍՍԱ» իրավապաշտպան միջազգային հասարակական կազմակերպության նախագահ, ՌԴԿՄ գեներալ-մայոր Աշոտ Համբարձումյանի հետ։

Հանդիպման նպատակն էր ապագա իրավաբաններին ներգրավվել կազմակերպության աշխատանքներում, ինչպես նաև իրազեկել ուսանողությանը  «Գլոս քարտ» շտապ իրավաբանական խորհրդատվության ծրագրին, որը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին,  կապի և տեղեկատվության փոխանակման նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ, լինել շուրջօրյա պաշտպանված իրավունքի  դաշտում և կողմնորոշվել ստեղծված իրավիճակում ՝ անկախ գտնվելու վայրից։  Այս ուղղությամբ կազմակերպությունը ակտիվ համագործակցում է նաև ՌԴ-ի, Հունաստանի և այլ երկրների իրավաբանական կլինիկաների հետ։

Հանդիպման ավարտին ուսանողները Աշոտ Համբարձումյանին ուղղեցին հարցեր, որոնք վերաբերում էին համակարգի արդյունավետ կիրառմանը։

Նշենք նաև, որ հանդիպումը կազմակերպվել էր ԵՄՀ իրավաբանական ամբիոնի նախաձեռնությամբ։