Նոյեմբերի 05 2019
IMG 5949

Ապագա իրավաբանների հետ իր փորձով կիսվեց դատախազ Սմբատ Մինասյանը

Այսօր՝ ս․թ․նոյեմբերի 5-ին, Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին կից գործող իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ կազմակերպվեց վարպետության դաս՝ «Դատախազի լիազորությունները մինչդատական վարույթի ընթացքում, ինչպես նաև դատաքննության ժամանակ» թեմայով, որը վարեց Կոտայքի մարզի դատախազության Հրազդան քաղաքի ավագ դատախազ Սմբատ Մինասյանը։

Հանդիպման նպատակն էր ուսանողությանը ծանոթացնել գործնական աշխատանքի հմտություններին՝մասնավորապես դատախազի լիազորություններին և դատախազության ոլորտին առնչվող խնդիրներին։

Հանդիպման սկզբում դատախազ Մինասյանն անդրադարձավ ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված նորմերին՝ մասնավորապես ՀՀ դատախազության և քննչական մարմիններին առնչվող դրույթներին, որոնցով կարգավորվում են վերջիններիս առանձնահատկությունները և շփումները դատախազության հետ, այնուհետև անդրադարձավ դատախազի լիազորություններին մինչդատական վարույթում և դատարանում։ Բանախոսը հանգամանալից բացատրեց նախաքննության փուլերը, հետաքննության գործողությունները, քայլերի հաջորդականությունը, անդրադարձավ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, ուսանողների հետ կիսվեց իր փորձով։

Բովանդակալից հանդիպումը ուղեկցվում էր ուսանողների կողմից բանախոսին ուղղված ակտիվ հարցադրումներով։

Իր հերթին, ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը շնորհակալություն հայտնեց դատախազ Սմբատ Մինասյանին բովանդակալից հանդիպման համար և խրախուսեց  ուսանողների գործնական հմտությունները զարգացնելու նպատակով սեփական փորձով կիսվելը։