Հոկտեմբերի 06 2017

Մեկ օրվա դասը «Արաքս-Քեյք» ընկերությունում

Ս.թ. հոկտեմբերի 6-ին Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման ամբոնի 2-րդ կուրսի և 4-րդ կուրսերի ուսանողները «Կառավարչական որոշումների ընդհանուր տեսություն» և «Մարդկային ռեսուրսների կառավարում» առարկայի շրջանակներում՝ դասախոս Իլոնա Ալեքսանյանի ղեկավարությամբ,   իրականացրեցին ճանաչողական այց «Արաքս-Քեյք» ընկերություն: Այցի նպատակն էր համեմատել դասընթացի ընթացքում ձեռք բերված տեսական գիտելիքները ընկերության պրակտիկ կիրառելիության հետ: Ընկերության մարդակային ռեսուրսների կառավարման յուրահատկությունները շատ հանգամանալից ներկայացվեց ընկերության աշխատակցի կողմից։ Այնուհետև իրականացվեց հյուրասիրություն և շրջայց ընկերության արտադրության ողջ տարածքով: Ուսանողների կողմից հնչեցին մի շարք տարաբնույթ հարցեր, որոնք առնչվում էին ընկերության կազմակերպական կառուցվածքին և մարդկային ռեսուրսների կառավարմանը, ինչպես նաև  արտադրության գործընթացին:

Հիշեցնենք, որ նմանատիպ ճանաչողական այցերը շարունակական են և, ըստ ուսանողների, այս այցը ևս աչքի ընկավ իր ուսուցողական բնույթով: