Փետրվարի 04 2019
IMG 4529 1

Մեկնարկեց «Միջազգայնացմանը միտված համալսարանական ռազմավարությունների խթանումը միջազգային բենչմարքինգի միջոցով» թեմայով միջազգային սեմինար-վերապատրաստումը

IMG 4623 1Ս.թ. փետրվարի 4-ին Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկեց Էրազմուս Պլյուս ՀՀ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խմբի կողմից նախաձեռնած միջազգային սեմինար-վերապատրաստում «Միջազգայնացմանը միտված համալսարանական ռազմավարությունների խթանումը միջազգային բենչմարքինգի միջոցով» թեմայով, որ իրականացնում է Բելգիայի Ակադեմիական համագործակցության ասոցիացիայի (ACA) փոխտնօրեն Իրինա Ֆերենցը: Վերապատրաստման նպատակն է միջազգային փորձի  հիման վրա աջակցել հայկական համալսարաններին բարելավել բուհերի ռազմավարությունները և ինստիտուցիոնալ ռազմավարությունները տեղայնացնել պետական քաղաքականության մեջ։

Միջազգային սեմինարի կազմակերպիչ և պատասխանատու, Էրազմուս Պլյուս Բարձրագույն IMG 4535կրթության բարեփոխումների փորձագետ, Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը սեմինարի մեկնարկի իր խոսքում նշեց, որ միջազգայնացումը նախ և առաջ մի գործընթաց է, որտեղ համալսարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է ունենա իր ներդրումը, իսկ ռազմավարությունները մշակելիս բուհը պետք է տեղայնացնի բենչմարքինգը այնպես, որ ոչ թե լինի լավագույնը, այլ գերազանցի լավագույնին:

IMG 4544 1ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ս.Օհանյանն ընդգծեց, որ ազգային ռազմավարական կրթական ծրագրերը պետք է զուգակցված լինեն միջազգային կրթական ծրագրերի հետ, և հույս հայտնեց, որ որպես վերջնարդյունք՝ կմշակվեն առաջարկությունների փաթեթ միջազգային կրթական չափանիշները տեղայնացնելու, ներդնելու և համալսարանների ռազմավարական ծրագրերը մշակելու համատեքստում:

Ըստ Հայաստանում Էրազմուս Պլյուս Ազգային գրասենյակի ծրագերի պատասխանատու  Էդիթ Սողոմոնյանի՝ 2015թ.-ից ի վեր Էրազմուս Պլյուսը լավագույն գործիքներից է՝ խթանելու միջազգայնացումը, քանի որ մինչ այսօր 1300-ից ավելի անհատների թույլատրել է իրականացնել արտագնա շարժունություն, սակայն այս ցուցանիշը անհամեմատ մեծ է ներգնա շարժունության համեմատ, ինչն էլ իր հերթին ազգային մակարդակում միջազգայնացմանը միտված  գործընթացի խնդիրներից մեկն է:

Բելգիայի Ակադեմիական համագործակցության ասոցիացիայի (ACA) փոխտնօրեն Իրինա IMG 4504Ֆերենցը նշեց, որ եթե նախկինում «միջազգայնացում» ասելով հասկանում էինք ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի փոխանակում, ապա այսօր այս հասկացությունը արմատական փոփոխության է ենթարկվել՝ ներառելով միջազգայնացումը արտասահմանում (շարժունություն, ռազմավարական գործընկերություն, մարքեթինգ, առաջմղում, միջազգային մրցույթներ, թվայնացում) և «տանը»՝ համալսարանական մակարդակում (առարկայական ծրագրերի միջազգայնացում՝  օտար լեզուներով դասավանդում, լսարաններ և այլն): EU flag Erasmus vect POS 1Ըստ Բոլոնյան համատեքստում իրականացրած հետազոտության՝ 48 երկրներից 32–ը ունի պետական մակարդակով մշակված միջազգայնացման ռազմավարություն, իսկ ազգային ռազմավարական պլանի մշակումը ենթադրում է թիրախավորված, համակարգված գործունեություն, որն առկա է 45-ից ավել երկրների մոտ: Ներկայումս գործող ռազմավարական պլաններում առկա է զանազանություն. որոշներում առկա են հստակ գործողությունների պլաններ, որոշների մոտ՝ պարզապես միջազգայնացմանն առնչվող մոտեցումներ են: Տարածաշրջանի երկրների ցուցանիշներով ազգային մակարդակում մշակված ռազմավարություն ունի Վրաստանը, մինչդեռ Հայաստանը ակտիվ  է համալսարանական մակարդակում:

ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը խոսեց Erasmus+ HARMONY ծրագրի հետազոտության արդյունքների և բարձրագույն կրթության միջազգայանցման ռազմավարության գործիքակազմի մասին, որոնք նախատեսվում է ներկայացնել ՀՀ ԿԳՆ-ի հետ համատեղ կազմակերպվելիք աշխատաժողովի ժամանակ:

IMG 4556 1Erasmus+ BOOST ծրագրի նախկին պատասխանատու, Երևանի Վ.Բրյուսովի անվ.պետական լեզվահասարակագիտական համալսարանի միջազգային կապերի բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները և դրա հիման վրա արված առաջարկությունները, ըստ որոնց պետք է ստեղծել համընդհանուր հարթակ, որտեղ համալսարանները կներկայացնեն իրենց լավագույն փորձը և բենչմարքինգի միջոցով կիրականացնեն ինքնագնահատում:

Օրակարգով սահմանված են քննարկումներ, ներկայացումներ, խմբային առաջադրանքներ, որոնց միջոցով եվրոպացի փորձագետը կաջակցի վերապատրաստվողներին բարձրացնել միջազգայնացմանը միտված ռազմավարությունների որակը՝ նոր գործողությունների, վերլուծությունների, գնահատման տարբեր գործիքների ներդրման և կիրառման միջոցով:

Հավելենք, որ որպես սեմինարի մասնակիցներ ներգրավված են ՀՀ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները, բարձրագույն կրթության քաղաքականության մշակողները, բարձրագույն ուսումնական հաստատությունների վարչական անձնակազմը, միջազգային կապերի պատասխանատուները, դասախոսներ, ուսանողական խորհուրդների ղեկավարները: