Մարտի 12 2020
IMG 2859 scaled

Եվրասիա միջազգային համալսարանը կնքեց համագործակցության պայմանագիր ՀՀ ԳԱԱ «Ակադ. Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ

Ս.թ. մարտի 12-ին կնքվեց համագործակցության պայմանագիր Եվրասիա միջազգային համալսարանի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Ակադ. Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի միջև։ Պայմանագրի շրջանակում հնարավորություն է տրվում համալսարանին իր կանոնադրական լիազորություններն իրականացնելիս օգտվել Կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից՝ միևնույն ժամանակ  ընկերությանը ներգրավելով համալսարանական գործունեության մեջ։

Մասնավորապես, Կողմերի միջև համագործակցությունը կներառի այս և մի շարք այլ ուղղություններ.

  1. տեղացի և միջազգային ուսանողներին համատեղ ուսուցման ծրագրում ներգրավելը,
  2. Համալսարանի ուսանողների ներգրավումը Կենտրոնի գիտահետազոտական աշխատանքներում՝ ավարտական հետազոտական աշխատանքների, հետազոտական նախագծերի, ընթացիկ թեմատիկ աշխատանքների և այլն կատարումը, ինչպես նաև առանձին ուսանողական հետազոտությունների իրականացումը Կենտրոնի լաբորատորիաներում:
  3. համատեղ կազմակերպել գործնական հմտությունների զարգացման արտալսարանային դասընթացներ,
  4. համատեղ իրականացնել հետազոտություններ, քննարկումներ, գիտաժողովներ և այլն։

Միջոցառմանը ներկա էին Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը։

Շնորհավորում ենք Եվրասիա միջազգային համալսարանին և ՀՀ ԳԱԱ «Ակադ. Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ»-ին, մաղթում արդյունավետ և ակտիվ համագործակցություն։