Հուլիսի 21 2020

ԵՄՀ 2020 թ. դիմորդներին` շնորհավորական ուղերձ

Ավարտվեց հանրապետական բուհական ընդունելության քննությունների կազմակերպման առաջին փուլը: Դիմորդների 80% բերկրանք է ապրում. իրականացել է նրանց երազանքը:

Շատ ավելի բարձր տրամադրություն ունեն առաջին և երկրորդ հայտով Եվրասիա միջազգային համալսարան ընդունված դիմորդները: Նրանք բազմաթիվ հարցերի վերաբերյալ, նաև հետաքրքրությունից դրդված կամ ուսանողական անակնկալների սպասումով, հաճախակի կապ են հաստատել համալսարանի ընդունող հանձնաժողովի անդամների հետ և ստացել իրենց հարցերի պատասխանները: Շատ անհամբեր դիմորդներ կամ արդեն ուսանողներ, հաճախել են նաև համալսարան՝ տեղում ծանոթանալու ուսումնական ենթակառուցվածքներին և համոզվելու բուհի ճիշտ ընտրության հարցում՝ հատկապես նկատի ունենալով հակահամաճարակային պայմանների ապահովվածությունը: Առավել ջերմ հանդիպումներ են կայացել, համաճարակի կանոնները պահպանելով, դասախոսական և սպասարկող կազմի հետ: Ուսանողները տպավորված են հակահամաճարակային պայմաններով` տեսնելով ընդարձակ լսարանները, միջանցքները, հանգստյան գոտիները, լաբորատորիաները, սպորտային դահլիճները, շամանակակից հոսքային ճաշարանը և այլն: Շատ հետաքրքիր են անցել հատկապես բաց դռների ժամանակ կազմակերպված առցանց քննարկումները:

Այո, այս 2020 թվականին Եվրասիա միջազգային համալսարանը, նույնիսկ համաճարակի պայմաններում, կարողացավ կոտրել բոլոր կարծրատիպերը: Որպես ինստիտուցիոնալ հավատարմագում ստացած համալսարան, ունենալով բազմաթիվ յուրահատկություններ և առավելություններ, հասարակության կողմից ճանաչվեց որպես տեսական բարձր պատրաստվածությամբ և գործնական հմտություններով մասնագետներ պատրաստող հաստատություն:

Եվրասիա միջազգային համալսարանն այսօր ունի զգալի բարձր վարկանիշ, քան տարիներ առաջ էր: Առավել բարձր է նրա միջազգային գիտակրթական վարկանիշը:

Սիրելի՛ ուսանողներ` նախկին դիմորդներ, մենք շնորհավորում ենք ձեզ և սպասում անհամբեր:
Սեպտեմբերի 1-ին դուք կհայտնվեք անչափ ջերմ, ձեր կողմից պահանջված և նախընտրելի կրթական յուրահատուկ միջավայրում: Դուք ապահովված կլինեք համաճարակի վտանգներից և հնարավորություն կունենաք դեմ առ դեմ իրականացնել ձեր կրթական ծրագրերը (Որպես նախազգուշական կանոններ՝ սեպտեմբերից բուհում դեմ առ դեմ ուսուցման պարագայում նկատի ունենալու համար):
Հատկապես ուրախ ենք այն դիմորդների համար, ովքեր արժանացել են կառավարության կողմից սահմանված անվճար ուսուցման կրթաթոշակների:

Բարի գալուստ Եվրասիա…
ԵՄՀ ընդունող հանձնաժողով