Հուլիսի 07 2017
image 1

Միջազգային կրեդիտային շարժունության խնդիրների քննարկում «Էրազմուս+» ծրագրի շրջանակում

image e1499453239995

Սույն թվականի հուլիսի 6-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի նախաձեռնությամբ իրականացվող հայաստանյան բուհերի միջազգային կապերի գրասենյակների աշխատակիցների երրորդ աշխատանքնային հանդիպումը, որին մասնակցեցին միջազգային կապերի գրասենյակների ավելի քան 30 աշխատակիցներ: Այն նվիրված էր համալսարանների միջազգային կրեդիտային շարժունության փորձի, նվաճումների և առկա հիմնախնդիրների քննարկմանը: Հանդիպման ընթացքում իրենց փորձառությունը ներկայացրեցին Եվրասիա միջազգային համալսարանի որակի ապահովման կենտրոնի ղեկավար, «Էրազմուս+» ծրագրի համակարգող՝ Արևիկ Օհանյանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային կապերի բաժնի ղեկավար՝ Գարեգին Համբարձումյանը: Վերջիններս խոսեցին իրենց իրականացվող ծրագրերի, դրական առաջընթացի, ինչպես նաև առկա մարտահրավերների մասին, հնչեցրեցին տարբեր առաջարկություններ:

Առանձնակի հետաքրքրություն առաջացրեց «Թրավելեր քլաբ» ընկերության կողմից ներկայացրած վիզաների ձեռք բերման փորձը՝ կապված ԵՄ դեսպանությունների հետ: Մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին ընկերության ներկայացուցիչներին, ծավալեցին քննարկում:

Հանդիպման վերջին մասը նվիրված էր Ավստրիայի, Հունգարիայի և Սլովակիայի բարձրագուն ուսումնական հաստատությունների հետ կապերի հաստատման հնարավորություններին: «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց համագործակցության նոր հնարավորությունները և անհրաժեշտ ձևաչափերը, առանձին բուհերի օրինակների հիման վրա բացատրեց հայտերի լրացման ընթացակարգը:

Աշխատանքային հանդիպումն անցավ գործնական մթնոլորտում՝ քննարկումների, հարց ու պատասխանների միջոցով: