Մայիսի 26 2017
thumbnail IMG 8033 1 1

«ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ ԵՎ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ՄԵԿՇԱԲԱԹՅԱ  ԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

ԵՄՀ  Իրավագիտության ամբիոնի դասախոս Մարատ Ատովմյանը 2017 թվականի մայիսի 1-ից 5-ը  Թուրքիայի Մերձավոր արևելքի համալսարանում Erasmus+ միջազգային ծրագրի շրջանակներում մասնակցեց «Միջազգայնացում և շարժունություն»  մեկշաբաթյա հանդիպմանը:

Ըստ Մ.Ատովմյանի ներկայացման ծրագրի շրջանակներում իրականացվեց փորձառության և փորձի փոխանակում, համագործակցության գնահատում և փոխադարձ ուսուցում:

Դասախոսը նշեց, որ ԵՄՀ-ի իրականացվող միջազգային ծրագրերը և առկա փորձը հետաքրքրություն առաջացրեցին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մի շարք բուհերի շրջանում:

Միջազգայնացման շաբաթը բավականին արդյունավետ էր համագործակցության ընդլայնման համար:

Ներկայացման վերջում Մ.Ատովմյանը քննարկեց փոխանակման ծրագրերի խնդիրները թեմայով հետաքրքրված ուսանողների հետ: