Դեկտեմբերի 24 2015
2878 Copy of DSC04971

ՄԿԾ վերջնաարդյունքների վերանայման հանդիպում. Օտար լեզու եւ Գրականության  ամբիոն

Դեկտեմբերի 24-ին Մասնագիտության կրթական ծրագրերի (ՄԿԾ) վերջնաարդյունքների վերանայման նպատակով հանդիպում տեղի ունեցավ համալսարանի Օտար լեզու եւ Գրականության ամբիոնի աշխատանքային խմբի հետ: Հանդիպումը նախաձեռնել էր համալսարանի Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնը, այն անցկացրեց կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանը:

Հանդիպմանը ներկա էին Օտար լեզու եւ Գրականության ամբիոնի աշխատանքային խմբի անդամները, այդ թվում ամբիոնի վարիչ Ս.Հակոբյանը եւ Ուսումնամեթոդական եւ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր  Իրինա Բաբայանը:

2879 DSC04966

 

Ներկայացվեց ԵՄՀ Իրավագիտության ամբիոնի փորձը, «Իրավագիտություն» մասնագիտության կրթական ծրագրի կոմպետեցիաների ձեւավորման մեթոդաբանությունը եւ գործընթացը: Քննարկվեցին նաեւ վերջնաարդյունքների ձեւավորման առանձնահատկությունները, կրթական ծրագրի վերջնաարդյունքների և առարկայական ծրագրի փոխկապվածությունը, ներկայացվեց Բլյումի տաքսոնոմիան: Բլյումի տաքսոնոմիան դասակարգում է կրթական նպատակները կամ ավելի շուտ կրթական վերջնարդյունքները: Այն առաջարկվել է համանուն հեղինակի կողմից 1956 թվականին, նպատակ ունենալով բարելավելու առարկայական ծրագրերի եւ դրանց գնահատման, մասնավորապես քննությունների շուրջ դասավանդողների միջեւ փոխըմբռնումն ու հաղորդակցությունը:

Հանդիպման նպատակն էր վերանայել  մասնագիտության կրթական ծրագրի վերջնաարդյունքները՝ ելնելով աշխատաշուկայի պահանջներից և միջազգային փորձից:

Հերթական հանդիպումը նախատեսվում է իրականացնել 2016 թվականի հունվարին: