Նոյեմբերի 04 2016
IMG 9930

Նախընտրական բանավեճ-քննարկում Եվրասիա միջազգային համալսարանում

Ուսանողական խորհրդի նախագահի, ուսանողի իրավունքի պաշտպանի և ամբիոնների ավագների ընտրության նախօրյակին ձևավորված  ավանդույթի համաձայն 2016թ. նոյեմբերի 4-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ թեկնածուների բանավեճ-քննարկում։ Այն լավագույն հնարավորություն է տալիս թեկնածուներին  իրենց պոտենցիալ ընտրողներին ներկայացնել նախընտրական ծրագրերը։img_0012

Բանավեճ-քննարկումը վարում էր  Ընտրական հանձնաժողովի նախագահ՝ կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մերիլին Գասպարյանը, ով  ներկայացրեց ընտրությունների անցկացման ընթացակարգը, վստահված անձանց լիազորությունները։

Ուսանողական խորհրդի գործող նախագահը՝  կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Ասատրյանը, ներկայացրեց հաշվետվություն իր նախագահության մեկ տարում իրականացրած աշխատանքների վերաբերյալ։

Այնուհետև խոսքը տրվեց  թեկնածուներին։

Ամբիոնների ավագների թեկնածուներ են առաջադրվել.

Իրավագիտության ամբիոն.  1-ին կուրսի ուսանողներ Մարիամ Ասրյան և  Դավիթ Կարապետյան։

Կառավարմimg_9952ան և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոն.   2-րդ կուրսի ուսանողուհի Նունե Թորոսյան։

Օտար լեզուների և գրականության ամբիոն. 3-րդ կուրսի ուսանողուհի  Ամիրա Սալումյան։

Ուսանողի իրավունքի պաշտպանի թեկնածու.  իրավագիտության ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Ասատրյան։

Ուսանողական խորհրդի նախագահի թեկնածու՝   օտար լեզուների և գրականության ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողուհի Սառա Սալումյան։

Ներկայացված նախընտրական ծրագրերի շուրջ տեղի ունեցավ բուռն քննարկում։

Բոլոր թեկնածուներին մաղթում ենք առողջ և ազնիվ մրցակցություն և հիշեցման կարգով նշում, որ ս.թ. նոյեմբերի 7-ը հայտարարվում է ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ։