Հոկտեմբերի 09 2017
IMG 0410 scaled

Ներբուհական դրամաշնորհային մրցույթ

Ներբուհական դրամաշնորհային գիտական հետազոտությունների և ԵՄՀ Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնը՝ ելնելով գիտական ներուժի կայուն զարգացման, հետազոտությունների և նորարարությունների կիրառելիության ապահովման ռազմավարական նպատակներից, հայտարարում է 2017-2018 ուստարվա հետազոտական ծրագրերի ներքին դրամաշնորհների իրականացման մրցույթ:
Հետազոտական ծրագրեը պետք է ուղղված լինեն ուսումնառության և դասավանդման մեթոդների, ինչպես նաև համալսարանի զարգացմանն ու բարելավմանը: Կատարված ուսումնասիրությունները ներկայացվելու են որպես ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասախոսությունների նյութեր (գիտագործնական վերլուծություններ):
Դրամաշնորհների մրցույթին կարող են ներկայացվել թիմային կամ անհատական հետազոտական հայտեր, որոնք պատրաստվել են ԵՄՀ-ի ակադեմիական աշխատակազմի, ինչպես նաև ուսանող-դասախոս համատեղ թիմերի կողմից: Առավելությունը կտրվի ուսանող-դասախոս համատեղ իրականացվող ծրագրերին:
Մրցույթի հայտերը պետք է ներկայացվեն հայերեն լեզվով` ըստ սահմանված ձևի: Հայտում ներկայացվում են հետազոտության հեղինակի (հետազոտական խմբի ղեկավարի) և ծրագրում ներգրավված այլ անձանց անուններն ու կենսագրական տվյալները (CVs), ինչպես նաև առաջարկվող ծրագրի մանրամասն նկարագիրը (Հավելված 1), բյուջեն (Հավելված 2) և կատարման ժամկետները (Հավելված 3):
Ծրագրերը պետք է սկսվեն 2017թ. նոյեմբերին և ավարտվեն մինչև 2018թ. հունիսի 30-ը:
Յուրաքանչյուր թեմայի բյուջեն չպետք է գերազանցի 200 000 ՀՀ դրամ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2017թ.հոկտեմբերի 15-ը:

Ձևաչափերի և հայտի վերաբերյալ հարցերով դիմել ԵՄՀ Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն՝ Նունե Ջոմարդյանին հետևյալ հեռախոսահամարով (010) 299088 (ներքին՝ 34) կամ research.center@eiu.am Էլ-փոստի հասցեով: