Հունվարի 22 2021
Slide1 2

ԵՄՀ ուսանողների առջև իր դռներն է բացում Պերմի պետական ​​ազգային հետազոտական ​​համալսարանը

Եվրասիայի միջազգային համալսարանը ընդլայնել է իր համագործակցության աշխարհագրությունը գիտակրթական ասպարեզում:

Այս ուսումնական տարում միջազգային համագործակցության ցանկը համալրվեց Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերից մեկով: Այսուհետ ԵՄՀ-ն գիտահետազոտական և փոխանակման ծրագրեր կիրականացնի Պերմի պետական ​​ազգային հետազոտական ​​համալսարանի հետ:

Փոխադարձ համագործակցության արդյունքում Եվրասիայի միջազգային համալսարանը կհյուրընկալի, ինչպես նաև կառաջադրի ուսանողների՝ մեկ կամ երկու կիսամյակ ուսումնառելու Պերմի պետական ​​ազգային հետազոտական ​​համալսարանում:

Այս համագործակցությունը ևս մեկ լավ հնարավորություն է ԵՄՀ ուսանողների համար՝  զարգացնելու իրենց մասնագիտական և ընդհանրական գիտելիքներն ու հմտությունները: