Օգոստոսի 30 2021
img 2704

ԵՄՀ նոր համագործակիցն է Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը

Եվրասիա միջազգային համալսարանը, հետամուտ լինելով կրթության որակի բարձրացմանը միտված իր որդեգրած քաղաքականությանը և ելնելով հասարակության առջև ստանձնած սոցիալական պատասխանատվության իր հայեցակարգից, շարունակում է բազմակողմանի ձևաչափով համագործակցության հաստատումը ՀՀ քոլեջների հետ:

Այս նպատակով Եվրասիա միջազգային համալսարանը ստորագրեց համագործակցության պայմանագիր Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի հետ:

Համագործակցության շրջանակում համալսարանը առաջավոր փորձի փոխանակման միջոցով դեռևս ուսման ժամանակահատվածում լավագույնս կնպաստի քոլեջի սաների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորմանը, կրթական գործընթացների արդյունավետության բարձրացմանը, սովորողների մասնագիտական կրթության խնդիրների լուծմանը:

Ուսումնական հաստատությունների ակտիվ համագործակցության արդյունքում համատեղ կմշակեն սովորողների մասնագիտական առանձնահատկություններին համապատասխան ծրագրեր և տարաբնույթ միջոցառումներ՝ ուղղված քոլեջի սովորողների գիտելիքների ու հմտությունների զարգացմանը: