Փետրվարի 04 2021

Էրազմուս+ փոխանակման նոր ծրագիր ԵՄՀ դասախոսների համար

Սիրելի՛ ԵՄՀ դասախոսներ,

սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է Հռոմի Սապիենզա Համալսարանի հետ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:

Դիմելու գործընթացը կազմված է երեք փուլերից՝

  • Առաջադրում – Թեկնածուների ընտրություն և առաջադրում
  • Առցանց դիմում – Սապիենցայի տեղեկատվական համակարգում առաջադրված թեկնածուների կողմից հայտի և փաստաթղթերի ներկայացումը
  • Վերջնական ընտրություն – Ընտրության արդյունքները մինչև 2021 թվականի ապրիլի վերջ:

Առաջադրման համար պահանջվում է՝

  • Իտալերենի կամ անգլերենի իմացության B2 մակարդակ:

Ծրագրին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝

Մասնակիցները առցանց համակարգում պետք է ներկայացնեն՝

  • Ինքնակենսագրություն
  • Մոտիվացիոն նամակ
  • Հրապարակումների ցանկ

Ծրագիրը բաց է մինչև 2021թ. մարտի 1-ը:

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել Erasmus@eiu.am  էլեկտրոնային հասցեին: