Հունիսի 22 2021
1

Նոր հուշագիր և նոր հնարավորություններ իրավագիտության ամբիոնի ուսանողների համար

Եվրասիա միջազգային համալսարանի և «Ռադիկ Պապյան» իրավաբանական խորհրդատվական կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Հուշագրի նպատակն է նպաստել աշխատաշուկայում համալսարանի ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, մասնակցել բուհի հետազոտական աշխատանքներին:

Հավելենք, որ հուշագրի շրջանակում իրավաբանական և խորհրդատվական կենտրոնը կղեկավարի քաղաքացիաիրավական և քրեաիրավական ոլորտներին վերաբերող բակալավրիատի ավարտական աշխատանքները և մագիստրոսական թեզերը, կկազմակերպի իրավագիտության ամբիոնի ուսանողների պրակտիկան:

Հուշագիրը հնարավորություն կընձեռի կողմերին համատեղ կազմակերպել  գործնական հմտությունների զարգացման արտալսարանային դասընթացներ, դատախաղեր, իրականացնել համատեղ հետազոտություններ, քննարկումներ, մասնակցել իրավաբանական կլինիկայի աշխատանքներին և այլն: