Եվրասիա միջազգային համալսարանը հաստատեց նոր համագործակցություն Երևանի հմ․1 արհեստագործական պետական ուսումնարանի հետ։
Առաջավոր փորձի փոխանակում, նորարար ծրագրերի ներդրում, մասնագիտական թեմատիկ միջոցառումների իրականացում՝ այս և մի շարք այլ ծրագրերի շրջանակում կընդլայնվի երկկողմ համագործակցությունը ուսումնական հաստատությունների միջև։
ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը կարևորեց ակտիվ համագործակցությունը, որը նպատակաուղղված կլինի ուսումնարանի սովորողների մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացմանը։
Իր հերթին՝ ուսումնարանի տնօրեն Շողեր Խանզադյանը բարձր գնահատեց բուհի պատրաստակամությունը՝ համոզմունք հայտնելով, որ համալսարանի նորարար և ժամանակակից տեղեկատվական միջոցներով հագեցած ակադեմիական միջավայրում ուսումնարանի սովորողները ուսումնառություն նոր հնարավորություններ կստանան։