Սեպտեմբերի 02 2021
241159569 6436146236410512 7555172101577530693 n

ԵՄՀ նոր թիմակիցն է Դավիթ Հովակիմյանը

Շարունակում ենք ներկայացնել մեր թիմակիցներին: Այս անգամ մեծ ոգևորությամբ տեղեկացնում ենք, որ ԵՄՀ թիմին միացել է Դավիթ Հովակիմյանը: Նա կզբաղեցնի ՏՏ բաժնի տեխնիկական սպասարկման մասնագետի պաշտոնը:

Դավիթ Հովակիմյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտուրան, կոմպյուտերային համակարգերի և ինֆորմատիկայի մասնագետ է:
Երկար տարիներ աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանում որպես համակարգչային ինժեներ, եղել է “A-D-V Vending” վենդինգային կազմակերպության գործադիր տնօրեն:
Իր փորձը կիսել և դասախոսել է մի շարք կրթական հաստատություններում: