Ապրիլի 05 2022
277749724 7665496543475469 6086433100749691635 n

Նոր համագործակցություն ԵՄՀ-ի և Cambridge University Press-ի բացառիկ ներկայացուցչի միջև

Եվրասիա միջազգային համալսարանը և Քեմբրիջի համալսարանի անգլերեն լեզվի քննական բաժնի ներկայացուցչությունը, ինչպես նաև Քեմբրիջի համալսարանի հրատարակչության ներկայացչությունը՝ ի դեմս Հայաստանում Cambridge University Press-ի բացառիկ ներկայացուցչի «Մանմար» ՓԲԸ-ի, օրերս կնքեցին համագործակցության հուշագիր:

PASS Centerի հետ համատեղ ԵՄՀ Օտար լեզուների ամբիոնը կիրականացնեն հավելյալ կրթական ծրագրեր, անգլերեն լեզվի դասավանդողներին կտրամադրվի մեթոդական աջակցություն՝ սեմինարների, վեբինարների, կոնֆերանսների և մեթոդաբանական թրեյնինգների տեսքով:

Օտար լեզուների ամբիոնը հնարավորություն կունենա մշտապես ստանալու ամբողջական տեղեկատավություն անգլերեն լեզվի քեմբրիջյան քննությունների վերաբերյալ, ստանալ գրքույկներ, քննական հանձնարարությունների օրինակներ, իսկ ուսանողները մշտապես կտեղեկանան Cambridge Assessment English-ի կողմից անցկացվող միջոցառումների մասին (կոնֆերանսներ, սեմինարներ, մրցույթներ):