Հոկտեմբերի 07 2020
IMG 5455

Պայքարը թիկունքում. հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

«Անպարտելի է այն ազգը, որն ունի բանիմաց մասնագետներ: Այսօրվա հաղթանակած բանակն ապացուցեց, որ գիտելիքն է ծնում ուժ, ստիպում ճիշտ կողմնորոշվել չնախատեսված ու լարված իրադրության պայմաններում: Մեր հաղթանակը ո՛չ միայն առաջնագծում է. զինվորին ուժ տվողը ամուր թիկունքն է, ուստի մենք էլ պետք է մեր պարտականությունը լավ կատարենք: Շարունակե՛ք սովորել, է՛լ ավելի լավ սովորել ու անդադար ինքնակրթվել: Միայն մրցունակ գիտելիք ունեցող և լավ մասնագետներ դառնալով՝ յուրաքանչյուրս մեր բնագավառում կարող ենք հզորացնել մեր հայրենքը: Հայը պետք է դեռ հազարամյակներ ապրի այս հողի վրա»,- ի նշան հայոց բանակի նահատակների հիշատակի հարգանքի լռության րոպե հայտարարելուց հետո՝ ուսանողներին կոչով դիմեց ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:

Այնուհետև, ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2019-2020  ուսումնական տարվա  ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացան «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների: Ուսանողներին կրթաթոշակները անձամբ հանձնեց բուհի ռեկտորը:

Նրանք էին.

  • Մարինա Գեղամյանը («Կառավարում» մասնագիտություն, 2-րդ կուրս՝ 100% զեղչ),
  • Նազիկ Ստեփանյանը («Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտություն, 3-րդ կուրս՝ 80% զեղչ),
  • Տաթև Հայրապետյանը («Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտություն, 2-րդ կուրս՝ 60% զեղչ),
  • Կարինե Արմենակյանը («Կառավարում» մասնագիտություն, 3-րդ կուրս՝ 50% զեղչ),
  • Մարիամ Այվազյանը («Կառավարում» մասնագիտություն, 3-րդ կուրս՝ 50% զեղչ),
  • Լիդիա Սահակյանը («Կառավարում» մասնագիտություն, 3-րդ կուրս՝ 40% զեղչ):

Ամփոփելով խոսքը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանը համոզմունք հայտնեց, որ «կրաթաթոշակակիրները ո՛չ միայն կպահպանեն բարձր առաջադիմությունը, այլև սեփական օրինակով լավագույն օրինակը կդառնան բուհի ուսանողների համար, իսկ մենք էլ ողջ թիմով անհամաբեր սպասում ենք մեր զինվոր-ուսանողների վերադարձին»: